Հերթական ինքնասպանությունը Գյումրիում
Գյումրու Աղայան փողոցի 65 տանը հունիսի 22-ին կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 1963 թ. ծնված Լարիսա Կարապետի Պապիկյանը: Կինը 12-ամյա դստեր հետ նշված հասցեում 1 տարի ապրել է վարձով: Հարեւանների ասելով՝ նա խելոք, համեստ անձնավորություն էր:
Լարիսա Պապիկյանին գլխաշորով կախված տանը կից ցախանոցում հայտանաբերել է դուստրը: Աղջիկը դեպքի մասին նախ տեղյակ էր պահել հարեւաններին, հետո` հարազատներին: Ինքնասպանությամբ կյանքին վերջ դրած կինն ամուսնացած է եղել Սառնաղբյուր գյուղում, ամուսնու հետ 10 տարի ապրել Մոսկվայում:
Մոտ երկու տարի առաջ Լարիսան դստեր հետ վերադարձել էր Գյումրի, իսկ ամուսինը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել