
ԱՄՆ-ն պաշտոնապես հավանություն է տվել Ուկրաինային Abrams տանկերի առաջին խմբաքանակի մատակարարմանը
ԱՄՆ-ն հավանություն է տվել Ուկրաինային Abrams տանկերի առաջին խմբաքանակի մատակարարմանը։ Այդ մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ բանակի գնումների բաժնի պետ Դագ Բուշին։
Վերջինիս գնահատմամբ՝ տանկերն Ուկրաինա կհասնեն աշնան սկզբին։
«Դրանք պետք է հասցնել Եվրոպա, իսկ այնուհետ Ուկրաինա այն ամենի հետ միասին, ինչը դրա մաս է կազմում. սպառազինություն, պահեստամասեր, վառելիքի սարքավորումներ, վերանորոգման միջոցներ։ Դրանք ուղղակի տանկեր չեն, դա ամբողջական փաթեթ է»,- հայտարարել է Բուշը։
Ուկրաինային Abrams տանկերի փոխանցման պլանների մասին ԱՄՆ-ն առաջին անգամ հայտարարել էր հունվարին։ Մայիսին Գերմանիայում սկսվել էր ուկրաինացի զինվորականների վերապատրաստումը։
Ընդհանուր առմամբ, նախատեսվում է, որ Վաշինգտոնը Կիևին կմատակարարի Abrams տեսակի 31 տանկ, ինչն ուկրաինական տանկային մեկ գումարտակ է։
Լուսանկարը՝ Staff Sgt. Matthew A. Foster/US Army National Guard
Մեկնաբանել