HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն ռազմական օգնության նոր փաթեթ է նախապատրաստում Ուկրաինայի համար

ԱՄՆ-ն երեքշաբթի՝ օգոստոսի 8-ին, կհայտարարի Ուկրաինային նոր ռազմական օգնության տրամադրման մասին։ Այդ մասին գրում է Reuters գործակալությունը։ Պարբերականի տվյալներով՝ օգնության փաթեթը կկազմի 200 միլիոն ԱՄՆ դոլար։

Ըստ Reuters-ի՝ նոր փաթեթում կներառվի ականազերծման համար սպառազինություն, Patriot զենիթահրթիռային համալիրների համար զինամթերք, Javelin տեսակի հակատանկային համալիրներ, համազարկային կրակի HIMARS համակարգերի համար ռեակտիվ հրթիռներ, ինչպես նաև այլ սպառազինություն ու զինամթերք։

Այդ միջոցներն առաջացել էին նախկինում հատկացված 6,2 միլիարդ դոլար արժողությամբ օգնության փաթեթից ռազմական սարքավորումների արժեքը հաշվարկելու ժամանակ հաշվապահական սխալի արդյունքում:

Միաժամանակ, ինչպես նշվում է, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը աշխատում է Ուկրաինային լրացուցիչ ֆինանսավորման ուղղությամբ, որը Կոնգրեսի քննարկմանը կներկայացվի աշնանը։

Լուսանկարը՝ Պենտագոնի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter