Հրդեհ Ամիրյան փողոցում
ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 8-ին՝ ժամը 18:24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ամիրյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող շենքի տանիքում։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։56-ին, մարվել՝ 19:17-ին: «Պանդոկի» ծխատարում (15 գմ) այրվել են սննդային յուղեր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել