HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԽ քարտուղարն ընդունել է ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներին

Օգոստոսի 9-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ Սարա Արկինին և Դամյան Մերֆիին: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։

ԱԽ քարտուղարը ողջունել է հանձնաժողովի անդամների այցը Հայաստան և կարևորել նման փոխայցելությունները:

Հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչող հարցերի լայն շրջանակ: Ա. Գրիգորյանը զրուցակիցներին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ հայկական կողմի դիրքորոշումը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքը:

Կողմերը նաև քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter