HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օգոստոսի 10-14-ը սպասվում է +40...+42 աստիճան տաքություն

Օգոստոսի 10-14-ի ցերեկը՝ ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Օգոստոսի 10-14-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Մարզերում օգոստոսի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-3 մ/վ, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 9-11-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում օգոստոսի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օգոստոսի 9-ին, 10-ին, 12-ի և 13-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-14մ/վ արագությամբ։

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter