
Անդրանիկ Թևանյանը վայր է դնում պատգամավորի մանդատը ավագանու ընտրություններին մասնակցելու համար
Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը վայր է դնում մանդատը՝ մասնակցելու համար Երևանի ավագանու ընտրություններին։ Այս մասին նա հայտարարել է ֆեյսբուքյան գրառմամբ։
Թեւանյանը ընտրություններում գլխավորելու է «Մայր Հայաստան» դաշինքը։
«Մանդատից հրաժարվելը ոչ թե օրենսդրության պահանջ է, այլ քաղաքական որոշման արդյունք։ Ես ինձ պատգամավորական մանդատով չեմ ուզում ապահովագրել, ինքս ինձ հետդարձի ճանապարհ չեմ թողնում, քանզի ընտրողից ակնկալում եմ, որ ինքն էլ ի՛ր վճռականությունը կցուցաբերի։
Մանդատից հրաժարվելով՝ նաև շատ հստակ մեսիջ է հղվում հանրությանը, որ ավագանու մանդատի համար չէ պայքարը։ Մեր երկրի օրակարգն անվտանգությունն է, Հայաստանի ու Արցախի փրկությունը, իշխանափոխությունը։ Հենց այդ օրակարգով էլ մտնում ենք ընտրապայքար, որ փոխենք այս մղձավանջային իրականությունը։ Միացի՛ր, որ փոխենք»,- գրել է Անդրանիկ Թեւանյանն իր ֆեյսբուքյան էջում։
Մեկնաբանել