2 տարեկան երեխան ու հայրը անօգնական են մնացել տանը
Այսօր` ժամը 01.33-ին, քաղաքացի Հ. Հարությունյանից ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ուլնեցու փողոցի 2-րդ փակուղու թիվ 3 շենքի 10-րդ բնակարանում իր ամուսինը (հիվանդ է շաքարային դիաբետով) չի արձագանքում դռան զանգերին, տանն է մնացել նաև իրենց 2 տարեկան երեխան և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը. սենյակում հայտնաբերվել է անգիտակից վիճակում գտնվող,1977 թ.-ին ծնված Միքայել Խանեյանը: Երեխան չի տուժել: Պարամեդիկները տուժածին ցույց են տվել 1-ին բուժօգնություն և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել