HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իսպանիան շտկեց պատմական «սխալը»

Խաբի Ալոնսոյի երկու գոլերը 19-րդ եւ 91-րդ րոպեներին Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն իսպանացիներին դուրս բերեցին «Եվրո-2012»-ի կիսաեզրափակիչ, որտեղ Վիսենտե դել Բոսկեի սաները կհանդիպեն պորտուգալացիներին: Այլ կերպ ասած՝ մրցաշարի այդ խաղը կլինի պիրենեյան դերբի: 

Հավելենք, որ իսպանացիներն ի վերջո կարողացան խախտել տխուր ավանդույթը եւ առաջին անգամ պատմության մեջ հաղթեցին ֆրանսիացիներին պաշտոնական խաղում: Մինչ այդ գործող չեմպիոնները հաղթել էին 13 անգամ, բայց բոլորն էլ՝ ընկերական խաղերում: Դե իսկ Ֆրանսիային մնում է պատրաստվել աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի խաղերին: 

Այսօր ուշ երեկոյան կկայանա եւս մեկ հետաքրքիր հանդիպում՝ Անգլիա-Իտալիա: Հաղթողին սպասում են գերմանացիները: Ամեն դեպքում, ով էլ լինի հաղթողը, արդեն պարզ է, որ կիսաեզրափակիչում խաղալու են ֆուտբոլային հզոր երկրների հավաքականները, որոնք միշտ էլ տոն են տվել նման մրցաշարերին: 

Լուս.՝ Ալոնսոյի գոլը 90+1 րոպեին 11-մետրանոցից (AFP/Getty Images)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter