HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալիևը ՌԴ նորանշանակ դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Միխայիլ Եվդոկիմովի հավատարմագրերը եւ քննարկել ռուս-ադրբեջանական երկկողմ փոխգործակցությունն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Այդ մասին նշվում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում: 

«Հանդիպմանն անդրադարձ է եղել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի ներկա վիճակին: Ընդգծվել է էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում իրականացվող նախագծերի, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի նշանակությանը՝ տարածաշրջանային զարգացման համար»,- ասված է Ալիևի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Եվդոկիմովը Ադրբեջանում դեսպան է նշանակվել 2023-ի հունիսի 14-ին։ Նա այդ պաշտոնում փոխարինեց Միխայիլ Բոչարնիկովին, որը Բաքվում ՌԴ դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր ավելի քան 5 տարի։

Հուլիսի 18-ին Եվդոկիմովին ընդունել էր նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Հանդիպման ընթացքում ՌԴ դեսպանը նշել էր, որ Բաքվում իր աշխատանքի ողջ ընթացքում բոլոր ջանքները կներդնի երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ։ 

Ադրբեջանում ՌԴ նոր դեսպանը ծնվել է 1959 թվականին։ Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։ 2011 թվականից զբաղեցրել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրենի պաշտոնը, որը պատասխանատու էր ԱՊՀ կազմում բազմակողմ համագործակցության հարցերի համար։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter