
Հարձակում Ուկրաինայի Ռովնոյի մարզի վրա. ավերվել է նավթաբազան
Օգոստոսի 10-ի գիշերը ռուսական զորքերը անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարձակում են գործել Ուկրաինայի Ռովնոյի մարզի վրա: Այդ մասին հայտնել է Ռովնոյի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Վիտալի Կովալը։
Նրա խոսքով՝ հարձակման հետևանքով Դուբենսկի շրջանում նավթաբազա է ավերվել։ Տուժածներ չկան։
Դեպքի վայրում աշխատում է 45 փրկարար և 14 միավոր տեխնիկա։ Գործի է դրվել հրշեջ գնացքը։ «Քիմիական և ռադիացիոն ֆոնը նորմայի սահմաններում է։ Բնակչության տարհանում չի իրականացվի»,- այրվող նավթաբազայի վերաբերյալ հայտարարել է Կովալը։
Ավելի ուշ, Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ օգոստոսի 10-ի գիշերը ռուսական զորքերը, իրանական արտադրության թվով 10 «Shahed» անօդաչուների օգնությամբ, հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարածքին։ Ուկրաինական ՀՕՊ ուժերը խոցել են դրանցից 7-ը։
Լուսանկարում՝ Ռովնոյի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Վիտալի Կովալը/ Vitaliy Koval/Telegram
Մեկնաբանել