
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Սևաստոպոլի վրա 11 անօդաչուի հարձակումը հետ մղելու մասին
Օգոստոսի 10-ին Ղրիմի Սևաստոպոլ քաղաքը ենթարկվել է անօդաչուների հարձակման։ «Այս գիշեր Սևաստոպոլի մոտ մեր նավատորմը, ՀՕՊ ուժերի հետ համատեղ, ծովի վրա հետ մղեց թշնամու անօդաչուների հարձակումը»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը։
ՌԴ ՊՆ-ն տեղի ունեցածը որակել է որպես «Կիևի ռեժիմի կողմից անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակումներ իրականացնելու փորձ»:
Գերատեսչության տվյալներով՝ հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները Սևաստոպոլի մոտակայքում խոցել են անօդաչու 2 սարք, ևս 9-ն էլ չեզոքացվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով: Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ-ն, դրանք ընկել են Սև ծովի ջրային տարածքում՝ չհասնելով թիրախին։
«Կանխված ահաբեկչական հարձակումների հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան»,- հավելել է ռուսական պաշտպանական գերատեսչությունը։
Լուսանկարում՝ ՌԴ ՊՆ ՀՕՊ միջոցներից մեկը/Дмитрий Ягодкин / ТАСС
Մեկնաբանել