
Ռուսական զորքերը հարձակվել են Զապորոժիեի վրա. կա 2 զոհ
Ռուսական զորքերը հարձակվել են Զապորոժիեի վրա։ Կա 2 զոհ,տուժել է 7 մարդ ։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն։
«Ի սկզբանե տեղեկություն կար 3 զոհի մասին։ Ի ուրախություն, մեկ մարդու հաջողվել է վերակենդանացնել»,- նշել է նա։
Կլիմենկոյի խոսքով՝ հարվածից հետո հրդեհ էր բռնկվել տնտեսական նշանակության շենքերից մեկում, որն արագ մարվել է հրշեջների կողմից։ «Ոստիկանությունը բնակելի շենքերում բնակարանային շրջայց է կատարել։ Զոհեր կամ վիրավորներ չեն հայտնաբերվել։ Տուժել են մարդիկ, որոնք հարվածների ժամանակ եղել են փողոցում»,- ասել է Ուկրաինայի ՆԳ նախարարը։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ նախնական տվյալներով, այս անգամ հարվածը հասցվել է «Искандер»-ից։ Հարվածի հետևանքով տուժել է նաև քաղաքի եկեղեցիներից մեկը։
«Ռուսաստանի այս ռազմական հանցագործությունն էլ անպայման կպատժվի։ Իսկ ռուսաստանցի ահաբեկիչներին պատասխանը կլինի առաջնագծում՝ մեր հերոսական մարտիկների շնորհիվ»,- հարձակումն այսպես է մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Լուսանկարը՝ Viacheslav Ratynskyi/Reuters
Մեկնաբանել