
Կիմ Չեն Ընը փոխել է Հյուսիային Կորեայի ԶՈւ ԳՇ պետին և կոչ արել պատրաստվել հնարավոր պատերազմի
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը փոխել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Պակ Սու Իլին, որն այդ պաշտոնին նշանակվել էր մոտ 7 ամիս առաջ։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Հյուսիսային Կորեայի պետական KCNA գործակալությանը։ Պարբերականի փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդը կոչ է արել նաև պատրաստվել «երկրի թշնամիների հետ հնարավոր պատերազմին»։
Reuters-ը գրում է, որ որևէ պատճառաբանություն չի նշվել, թե ինչու է ԶՈւ ԳՇ պետը հեռացվել պաշտոնից։
Կենտրոնական զինվորական հանձնաժողովի նիստի ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդը նաև կոչ է արել մեծացնել սպառազինության արտադրությունը և ընդլայնել զորավարժությունների թիվն ու կազմը։ Նախորդ շաբաթ Կիմը այցելել էր զենքի գործարան, որտեղ կոչ էր արել ավելի շատ հրթիռային շարժիչներ, հրետանի ու այլ սպառազինություն արտադրել։
Գործակալության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 9-ին Հյուսիսային Կորեան մտադիր է զորավարժություններ անցկացնել՝ Հանրապետության հիմնադրման 75-րդ հոբելյանի առթիվ։
Հետաքրքրական է, որ մինչ այդ՝ օգոստոսի 21-24-ը, ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան նախատեսում են զորավարժություններ անցկացնել, որոնց Հյուսիսային Կորեան դիտարկում է որպես սպառնալիք իր անվտանգությանը։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել