HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄՀ մշտական ներկայացուցչի հետ

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն օգոստոսի 10-ին ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսիին, ով ավարտում է իր լիազորությունները մեր երկրում:

«Ողջունելով ԱՄՀ մշտական ներկայացուցչին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել համատեղ կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով ԱՄՀ հետ երկրի մակրոտնտեսական կայունությանն ուղղված, ինչպես նաև հարկային ոլորտում իրականացված բարեփոխումների կարևորությունը:

Զրուցակիցները քննարկել են ԱՄՀ հետ Հայաստանում իրականացվող ծրագրի հիմնական միջոցառումների կատարման ընթացքը և ֆինանսների ոլորտում առաջիկայում Կառավարության կողմից նախատեսված բարեփոխումները: Անդրադարձ է կատարվել կանխիկի շրջանառության նվազեցմանն ուղղված քայլերի կարևորությանը և հարկային ոլորտում միջազգային ստանդարտներին համապատասխան բարեփոխումների իրականացման հեռանկարներին»,- նշված է կառավարության հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter