HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող ԵՄ դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դեսպանի հետ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, ով ավարտում էդիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Կառավարության հաղորդմամբ, հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը անձամբ իր և Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում, մասնավորապես Հայաստանի համար դժվար ժամանակահատվածում, կատարված կարևոր աշխատանքի և ներդրված ջանքերի համար:

«ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի և իր պաշտոնավարման ընթացքում ձևավորված արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով ԵՄ պատրաստակամությունը շարունակելու աջակցել Կառավարության բարեփոխումներին:

Զրուցակիցները երկուստեք բարձր են գնահատել համագործակցության արդյունքում արձանագրված ձեռքբերումները ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման ուղղությամբ:

Մասնավորապես՝ ընդգծվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում իրականացված բարեփոխումները, ինչպես նաև Տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված և իրականացվող ծրագրերը, որոնք հիմնարար նշանակություն ունեն երկրի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման համար:

Այս համատեքստում փոխվարչապետն ընդգծել է, որ Կառավարության համագործակցությունը Եվրոպական միության հետ արդեն մի քանի տարի ինստիտուցիոնալ բնույթ է կրում՝ տարբեր հարթակների միջոցով կողմերի միջև ապահովելով պարբերական և կառուցողական քննարկումներ ի նպաստ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը»,- նշված է կառավարության հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter