HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Ռուբինյանց փողոցում․ կան տուժածներ

Օգոստոսի 10-ին, ժամը 22:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք․ կան տուժածներ։

Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության հմաաձայն՝ դեպքի վայր է մեկնել  Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Renault» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1973 թ․) և «Opel» (վարորդ՝ Ա․ Կ․) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա․ Կ․-ին, այնուհետև վարորդներին և «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ․ Ա․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածները հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter