
Մալաթիա նահանգում երկրաշարժի հետևանքով վիրավորվել է 23 մարդ
Առնվազն 23 մարդ է վիրավորվել Թուրքիայի արևելքում գտնվող Մալաթիա նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։
«23 քաղաքացի վնասվածքներ է ստացել բարձր տեղից ընկնելու հետևանքով»,- X սոցիալական ցանցի (նախկին՝ Twitter) իր միկրոբլոգում գրառում է արել Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։
Malatya Yeşilyurt merkezli 5.3 büyüklüğündeki depremde SON DURUM: Malatya’da 22, Adıyaman’da 1 kişi olmak üzere 23 vatandaşımız düşme veya yüksekten atlama sonucu yaralanmıştır.
— Dr. Fahrettin Koca (@drfahrettinkoca) August 10, 2023
Depremden etkilenen bölge için Malatya’dan 14 Ambulans ve 3 UMKE Timi, Adıyaman’dan 3 UMKE Timi,…
Մալաթիայի բազմաթիվ բնակիչներ խուճապահար դուրս են նետվել իրենց տների լուսամուտներից՝ վախենալով, որ ստորգետնյա ցնցումները կարող են կործանել շինությունները։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան տեղի ժամանակով 21:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով՝ 22:00-ի) Մալաթիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր շուրջ 441 հազար բնակչություն ունեցող Մալաթիա քաղաքից 11 կիլոմետր հարավ-արևմուտք։ Էպիկենտրոնը եղել է 11 կիլոմետր խորության վրա։
Լուսանկարը՝ Anadolu գործակալության
Մեկնաբանել