
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Կիևին. հրթիռի բեկորներն ընկել են մանկական հիվանդանոցի վրա
Ռուսական զորքերը հրթիռային նոր հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարածքին։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության տվյալներով՝ օգոստոսի 11-ին մոտ 10:00-ին (Երևանի ժամանակով՝ 11:00-ին) Կիևի մարզի ուղղությամբ МиГ-31К-ից գրանցվել են Х-47М2 «Кинжал» տեսակի աէրոբալիստիկ հրթիռների արձակումներ։
Օդային տագնապի ազդանշաններ են հայտարարվել նաև Ժիտոմիրի, Վինիցայի, Խմելնիցկիի, Չեռնովցիի ու Իվանո-Ֆրանկովսկի մարզերում։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է քաղաքում պայթյունների մասին։ Նրա տվյալներով՝ հրթիռի բեկորներն ընկել են մանկական հիվանդանոցներից մեկի վրա։ Նրա խոսքով՝ տուժածներ և ավերածություններ չկան։
Խմելնիցկիի ու Վինիցայի մարզերի տեղական իշխանությունները հայտնել են նաև պայթյունների ձայների ու ՀՕՊ ուժերի աշխատանքի մասին։
Լուսանկարը՝ Shutterstock-ից
Մեկնաբանել