HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լուսավոր Հայաստանը» 10 մլն դրամ է հավաքել Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի համար

Օգոստոսի 10-ին տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության դրամահավաք-միջոցառումը, որը նվիրված էր Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Դավիթ Խաժակյանի և ավագանու անդամի թեկնածուների նախընտրական քարոզարշավին։

Դրամահավաքին մասնակցել է շուրջ 120 համակիր, իսկ հավաքված գումարը կազմել է 10.350.000 ՀՀ դրամ, ինչպես նաև` 2.320.000-ի չափով դրամական խոստում։

Հավաքագրված գումարով կիրականացվեն ընտրագրավի վճարումը և քարոզչական ծախսերը։

Շնորհակալություն ենք հայտնում դրամահավաքի մասնակիցներին, ովքեր անշահախնդիր կերպով իրենց ներդրումն ունեցան առաջիկա քաղաքային ընտրություններում պատշաճ հանդես գալու և հաջողելու գործում:

 

Լուսանկարում՝ Դավիթ Խաժակյանը և ավագանու անդամության թեկնածուները

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter