HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի եւ Հունգարիայի ԱԳ նախարարները քննարկել են Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը

Օգոստոսի 11-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ:

ԱԳՆ հաղորդմամբ, Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի մանրամասները:

«Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունը գտնվում է լիակատար շրջափակման մեջ՝ բախվելով սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սուր պակասի:

Ընդգծվել է, որ Լաչինի միջանցքի լիակատար արգելափակումը խաթարում է նաև ԿԽՄԿ հումանիտար գործունեությունը ԼՂ-ում:

Նախարար Միրզոյանը շեշտել է, որ ճգնաժամի հանգուցալուծումը պահանջում է տեղում իրավիճակին համապատասխան հստակ գնահատականներ և քայլեր, ինչպես նաև բոլոր գործընկերների ջանքերի համադրում՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքով երկու ուղղություններով տեղաշարժի վերականգման նպատակով»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter