HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը օգոստոսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղար Սամուել Ժբոգարի հետ:

Ըստ ԱԳՆ հաղորդագրության, նախարարի տեղակալը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված կյանքի հետ անհամատեղելի իրավիճակի մանրամասները՝ 30 հազար երեխա, 20 հազար տարեց, 9 հազար հաշմանդամություն ունեցող անձ զրկված է անհրաժեշտ բժշկական օգնությունից, իսկ ԼՂ 120 հազար բնակչությունը փաստացի կանգնած է սովի ու հումանիտար աղետի շեմին:

«Վերահաստատելով Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ, Վահան Կոստանյանն իր խիստ մտահոգությունն է հայտնել, որ ՄԱԿ-ի արդարադատության դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների չկատարմամբ և Լաչինի միջանցքի շարունակվող ապօրինի արգելափակմամբ Ադրբեջանը ուղղակիորեն խաթարում է Հարավային Կովկասում կայունության հաստատման բոլոր շահագրգիռ գործընկերների ջանքերը:

Նախարարի տեղակալը հիշատակել է նաև հուլիսի 29-ին բուժման նպատակով ԿԽՄԿ ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի սահմանային ծառայության կողմից առևանգման դեպքը՝ ընդգծելով Ադրբեջանի օրինախախտ պահվածքի բացարձակ անընդունելիությունը: Վահան Կոստանյանն իր ցավակցությունն է հայտնել Սամուել Ժբոգարին՝ Սլովենիայում ջրհեղեղի արդյունքում մարդկային զոհերի կապակցությամբ:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-սլովենական համագործակցության խորացման հեռանկարներին»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter