HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բախվել են ավտոմեքենաներ․ կան անչափահաս տուժածներ

Օգոստոսի 11-ին՝ ժամը 22:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնից Աերացիա թաղամաս տանող ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան արգելափակված քաղաքացիներ։ Այս մասին հաղորդում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Ա Հ, ծնված 1976 թ.) և «Opel» մակնիշների ավտոմեքենաները. վերջինիս վարորդը և ուղևորն արգելափակված են։

Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Դ Ե-ին (ծնված 2006 թ), Է Մ-ին (ծնված 2008 թ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: 

Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ տուժածները հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդ ԱՀ-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter