HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոմիտասի պողոտայում ավտոմեքենաներ են բախվել․ կա զոհ

Օգոստոսի 12-ին՝ ժամը 01։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ ՊԵԿ-ի շենքի մոտակայքում, բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք, կան արգելափակված քաղաքացիներ: Այս մասին հաղորդում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Ford» (վարորդ՝ Հ Մ, ծնված 1986 թ) և «Volkswagen» (վարորդ՝ Ա Ա, ծնված 1969 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Ա. Ա-ն մահացել է, իսկ Հ. Մ-ն հոսպիտալացվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր ՆԿ-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։ Վերջինիս առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Փրկարարներն Ա. Ա-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter