HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շրջակա միջավայրին հասցված վնասը

ՀՀ  բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 18.06-22.06.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  780.0 հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 13 որոշում և հաշվարկվել 1422.5հզ.դր. գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Գեղարքունիքի ՏԲ իրականացրել է վարչական վարույթ: ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի ՄՎ Ճամբարակի և Գավառի բաժինների հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների  արդյունքում  հայտնաբերված խեցգետնի  և «Կարաս» տեսակի ձկան ապօրինի որսի 3 դեպքի համար 3 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0հազ. դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում, իսկ բռնագրավված 23,0 կգ խեցգետինները և 10 հատ «Կարաս» տեսակի ձկները Գեղարքունիքի ՏԲ աշխատակիցների կողմից կազմված համապատասխան արձանագրություններով կենդանի վիճակում բաց են թողնվել Սևանա լիճ:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռու ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազ. դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում: 

Կոտայքի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման 3 դեպքի համար 3 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 1057.5 հազ. դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի ՏԲ իրականացրել է վարչական վարույթ: ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի ՄՎ Վարդենիսի բաժնից ստացված ապօրինի ծառահատման 1 դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ. դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 325.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Հողերի պահպանության ոլորտ

Արագածոտնի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված 1 դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել  է 40.0 հազ. դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված 1 դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի ՏԲ կողմից 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ. դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Արմավիրի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 937.84 հազ. դր. գումար:                                   

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter