HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ 11 ահազանգ է ստացվել

Ներքին գործերի նախարարության փրկարար  ծառայության փոխանցմամբ՝ օգոստոսի 10-12-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Էջմիածին, Նոյեմբերյան, Մարալիկ, Արարատ, Իջևան, Ստեփանավան քաղաքներում և Արփի գյուղում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 1 լորտու տեսակի սողուն, 3 գյուրզա, 1 սահնօձ տեսակի օձ։ Օձերը տեղափոխվել են անվտանգ տարածք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter