HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին․ կա տուժած

Օգոստոսի 12-ին՝ ժամը 08:41-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Հայտնում են Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի մոտ 17-րդ կմ-ին «Skoda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա Ա, ծնված 1990 թ.) բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին, այնուհետև՝ գովազդային վահանակի սյանը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածին պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter