HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

X-ում (նախկինում՝ Twitter) կհայտնվի տեսազանգի հնարավորություն

X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) կավելանա տեսազանգերի հնարավորությունը։ Այդ մասին հայտնել է X-ի գլխավոր տնօրեն Լինդա Յակարինոն։ 

«Շուտով դուք կկարողանաք զանգեր կատարել տեսաչաթում՝ հարթակում որևէ մեկին չհայտնելով ձեր հեռախոսահամարը»,- CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Յակարինոն։ 

X-ի դիզայներ Անդրեա Կոնվեյը սքրինշոթներ է տարածել, որոնք ակնարկում են տեսազանգերի հնարավորության մասին։ Նա նաև հրապարակում է արել այն մասին, որ «X-ով ինչ-որ մեկին զանգահարել է»։ Այդուհանդերձ, դիզայները որևէ այլ տվյալ չի ներկայացրել։ 

Տեսազանգերը կներդրվեն ուղիղ հաղորդագրությունների (DM) ֆունկցիայի մեջ, այդ իսկ պատճառով օգտատերերը կկարողանան տեսազանգով կապ հաստատել միմյանց հետ՝ չհաղորդելով իրենց հեռախոսահամարները։ 

Տեսակապը Իլոն Մասկի՝ X-ը «ամեն ինչի հավելված» դարձնելու պլաններից մեկն է, ինչը նման կլինի Չինաստանում հայտնի WeChat հավելվածին։

Լուսանկարը՝ X-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter