
Լուկաշենկոն դեմ է Արևմուտքի հետ հարաբերությունների խզմանը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Արևմուտքի հետ հարաբերությունների խզման դեմ է հանդես եկել՝ պատրաստակամություն հայտնելով կարգավորել դրանք:
«Հիմա մենք առաջին հերթին ապրում եմք Արևելքի՝ Ռուսաստանի, Չինաստանի հաշվին։ Բայց չպետք է մոռանալ բարձր տեխնոլոգիական Արևմուտքի մասին։ Նրանք մոտ են, նրանք մեր հարևաններն են, օրինակ, Եվրամիությունը։ Եվ նրանց հետ հարաբերությունները չի կարելի կորցնել»,- աշխատանքային կոլեկտիվների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լուկաշենկոն։
«Մենք դրան պատրաստ ենք, բայց միայն մեր սեփական շահերը հաշվի առնելով»,- հավելել է նա։
Վերջին շրջանում Արևմուտքը գրեթե որևէ հարաբերություն չունի Բելառուսի հետ։ Նախ՝ արևմտյան երկրները, այդ թվում՝ Եվրամիությունը և Միացյալ Նահանգները, չեն ճանաչում Ալեքսանդր Լուկաշենկոյի հաղթանակը 2020 թվականի օգոստոսին կայացած ընտրությունների ժամանակ։ Արևմտյան առաջնորդները պարբերաբար հանդիպում են բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ, ինչը հարուցում է Մինսկի զայրույթը։
Բացի այդ, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հարցում Բելառուսն աջակցում է Մոսկվային։ Ուկրաինական կողմը պնդում է, որ ներխուժման առաջին օրերին ռուսական զինուժն Ուկրաինայի տարածք է մտել նաև բելառուսական սահմանից։
Լուսանկարը՝ Բելառուսի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել