
Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված կուսակցությունների թիվը հասավ 8-ի
Այսօր՝ օգոստոսի 12-ին, Երևանի ավագանու ընտրությունների համար ևս 4 կուսակցություն է առաջադրվել։ Այս մասին հաղորդում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Այսօր ԿԸՀ են այցելել «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց» և «Հաղթանակ» կուսակցությունների ներկայացուցիչները։
Այսպիսով, այս պահին առաջադրված կուսակցությունների թիվը 8-ն է։ Առաջադրման ավարտին մնացել է 1 օր:
Լուսանկարը՝ ԿԸՀ մամուլի ծառայության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել