Հրդեհ Երևանի Զաքյան և Գ․ Լուսավորիչ փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող այգում
Օգոստոսի 13-ին, ժամը 11:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Զաքյան և Գ․ Լուսավորիչ փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող այգում այրվում է խոտածածկույթ։
Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այգու տարածքում այրվում են ատրակցիոնների թափոններ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։05-ին, մարվել՝ 13։26-ին։ Այրվել են ատրակցիոնների թափոններ և կենցաղային իրեր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել