Զոհեր և տուժածներ ավտոպատահարներից
Հունիսի 24-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 03.20-ի սահմաններում Արմավիր-Հայկավան ավտոճանապարհի 6-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 18 ՕԼ 387 պ/հ և «ՎԱԶ 2101» մակնիշի 43 ԼՕ 372 պ/հ ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ 2101» մակնիշի վարորդ' 1987 թ. ծնված Թելման և ուղևոր' 1999 թ. ծնված Ռոման Գրիգորյանները ստացել են ծանր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղ մահացել են:
***
Նույն օրը` ժամը 11.57-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար և կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 21 ՏՏ 853 պ/հ-ի և «Շկոդա» մակնիշի 025 LL 63 պ/հ-ի ավտոմեքենաները:
Փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր` 1933 թ. ծնված Անուշավան Հակոբյանի դին, ինչպես նաև տարբեր մարմնական վնասվածքներ ստացած վարորդ` 1962 թ. ծնված Գնել և ուղևոր` 1937 թ. ծնված Սեդա Հակոբյաններին: Վերջիններս տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1974 թ. ծնված Արտակ և ուղևոր` 2006 թ. ծնված Արման Գևորգյանները տեղափոխվել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բժիշկների գնահատմամբ` Գ. Հակոբյանի առողջական վիճակը բավարար է, Ս. Հակոբյանինը՝ ծանր, Արման Գևորգյանինը՝ միջին ծանրության, իսկ Արտակ Գևորգյանը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել:
***
Նույն օրը` ժամը 18.08-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ծղուկ գյուղի մոտ շրջվել է ավտոմեքենա, կան տուժածներ:
Դեռևս չպարզված հանգամանքներում «Գրանդ Չերրոկի» մակնիշի 23 OL 432 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1951 թ. ծնված Աշոտ Ալեքսանյան) Երևան–Մեղրի ճանապարհի 184-րդ կմ-ում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Պատահարի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և Սիսիանի բժշկական կենտրոն տեղափոխվել ուղևորներ` 1958 թ. ծնված Սուսաննա և 1971 թ. ծնված Լուսինե Ալիխանյանները:
Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:
***
Նույն օրը` ժամը 20.25-ին տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 6-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար:
Դեռևս չպարզված հանգամանքերում «Հունդայի» մակնիշի 88 ՍՍ 303 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել ծառին:
Պատահարի հետևանքով վարորդ` 1986 թ. ծնված Էդվարդ Արամյանը և ուղևոր` 1989 թ. ծնված Գեդեոն Հարությունյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել