Հրդեհներ` Երեւանում
Երեկ` ժամը 18.23-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գլինկայի փողոց թիվ 33 հասցեի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.37-ին, մարվել` 18.42-ին: Այրվել է 300 քմ մակերեսով խոտածածկ տարածք:
Նույն օրը՝ ժամը 19.56-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ.Հասրաթյան փողոցում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.08-ին, մարվել` 21.27-ին: Ամբողջությամբ այրվել է 60 քմ մակերեսով փայտյա տնակը, որը նախկինում օգտագործվել է որպես պահակատուն:
Նույն օրը՝ժամը 21.19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 50/1 շենքի 1-ին մուտքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.44-ին, մարվել` 21.53-ին: Աղբատար հորանում այրվել է 50 խմ աղբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել