HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Մեղրի-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Փրկարար ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 10։01-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լիճք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ կա տուժած։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 27-րդ կմ-ին բախվել են «Mercedes Sprinter» (վարորդ` Թ. Գ., ծնված 2002 թ.) և «KamAZ» (վարորդ՝ Ս Կ, ծնված 1978 թ.) մակնիշների բեռնատար ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «Mercedes Sprinter» ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Ռ Մ-ին (ծնված 1998 թ) պատգարակով դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter