Փրկարարները Գյուրջյան փողոցի վերելակի հորանից դուրս են բերել 1992թ. ծնված քաղաքացու դի
Օգոստոսի 15-ին` ժամը 12:56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցի շենքերից մեկի վերելակի հորանում քաղաքացին ինքնասպանություն է գործել. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հաղորդում է փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել Վ․ Մ․-ի (ծնված 1992 թ.) դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել