ԵՄ առաքելությունն այս անգամ էլ հաստատել է կրակոցի դեպքը
Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հաստատել է իր պատասխանատվության գոտում կրակոցի դեպքը՝ նշելով, թե «առաքելության պարեկը ներկա է եղել կրակոցի դեպքի»։
🆕CORRECTING STATEMENT:
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) August 15, 2023
We confirm that #EUMA patrol has been present to the shooting incident in our area of responsibility.
❗️No #EUMA member was harmed.
Հիշեցնենք՝ այսօր ցերեկը ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակել են Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ: Դրանից շատ չանցած ԵՄ առաքելությունն իր թվիթերյան (X) էջում հերքել էր ՊՆ-ի տարածած տեղեկությունը՝ նշելով, թե առաքելությունը կրակոցի թիրախ չի դարձել։ Եվ ստացվում է, որ ԵՄ առաքելությունը մի քանի րոպե անց արդեն հաստատում է կրակոցի դեպքը։
Իսկ հերքման վերաբերյալ նախորդ գրառումը ԵՄ առաքելությունը X սոցցանցում իր էջից հեռացրել է։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել