HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեն Սիմոնյանը ՌԴ Դաշնության խորհրդի նախագահի հետ քննարկել է Արցախի հումանիտար ճգնաժամը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

«ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական խոսքեր է փոխանցել նախօրեին Մախաչկալայի բենզալցակայանի պայթյունի պատճառով զոհվածների ընտանիքներին, հարազատներին եւ արագ ապաքինում մաղթել տուժածներին:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետի մանրամասները, ինչպես նաեւ անդրադարձ է եղել ադրբեջանական պատանդառության մեջ գտնվող ռազմագերիների հայրենադարձմանը»,- ասվում է ԱԺ հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter