HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում գործարկվել է դեռ շինարարության սկզբում շենքի սեյսմակայունությունը որոշող սարք

Վերջերս վերանորոգվել ու գործարկվել է շենքերի սեյսմակայունությունը որոշող ամերիկյան արտադրության մի սարք, որը եզակի է տարածաշրջանում: Այս մասին զեկուցել է ՍՊԱԾ գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը այսօր՝ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցած ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

Սարքը հնարավորություն է տալիս ստուգել նոր կառուցվող շենքերի սեյսմակայունությունը դեռևս շինարարության սկզբում, ինչը թույլ է տալիս վաղ շրջանում ուղղել նախագծային թերությունները և ապահովել շենքի սեյսմակայունությունը:

Գործակալությունը ներկայում աշխատանքներ է կատարում նաև Ճապոնիայի կառավարության տեխնիկական համագործակցության շրջանակներում, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից Գյումրիում 5 նոր սեյսմիկ կայանից բաղկացած համակարգ ներդնելու ուղղությամբ:

Այս համակարգի միջոցով գրանցվելու են այն երկրաշարժերը, որոնք կառաջացնեն 3 բալ և ավելի ուժգնության ցնցումներ: Երկրաշարժի ինտենսիվության բաշխման մասին արագ ստացվող տեղեկատվությունը կբարձրացնի իրազեկության աստիճանը, ինչը հնարավորություն կտա օպերատիվ գործողություններ ձեռնարկել արտակարգ իրավիճակներում:

Խորհրդակցության ժամանակ վարչապետի հանձնարարությամբ Ա. Երիցյանը նաև կարգադրեց համապատասխան գերատեսչությունների հետ համատեղ ստեղծել հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի գազով լիցքավորվող խոշոր տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման հետ կապված խնդիրները և առաջարկի լուծման տարբերակներ: Մասնավորապես, քաղաքացիներին անհանգստացրել էին բնակելի շենքների բակերում նման մեքենաների կայանման և գազի բալոնների տեխնիկական փորձաքննության հարցերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter