Հունիսի 25-ից ժամանակավորապես սահմանափակվել է Լենինգրադյան փողոցի երթևեկությունը
Երևանում ընթացող ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 25-ից ժամանակավորապես սահմանափակվել է Լենինգրադյան փողոցի երթևեկությունը Հալաբյան փողոցից մինչև Ծիծեռնակաբերդի խճուղի ճանապարհահատվածի 4 երթևեկելի գոտով։
Տրանսպորտային հոսքերի երթևեկությունը կազմակերպվելու է այլընտրանքային ճանապարհներով՝ Կիևյան կամրջից դեպի Լենինգրադյան փողոցի, այնուհետև Ծիծեռնակաբերդի խճուղու ուղղությամբ, իսկ հանդիպակաց ուղղությամբ երթևեկող հոսքը ուղղվելու է շրջանցիկ Լենինգրադյան փողոց - Ծիծեռնակաբերդի խճուղի - Լենինգրադյան փողոց - Կիևյան կամուրջ ուղեգծով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել