
Կասյան փողոցում շաբաթ-կիրակի օրերին գործող գյուղմթերքի շուկան կվերաբացվի
Այսօր՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, հանձնարարվել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Կասյան փողոցում շաբաթ-կիրակի օրերին գործող գյուխամթերքի շուկան հունիսի 30-ին վերաբացելու նպատակով:
Առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են Երևանի փողոցներում, ինչպես նաև բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերում և բակերում իրականացվող, ապօրինի առևտրի դեպքերը բացառելու նպատակով կատարվող ստուգայցերը: Հայտնաբերված խախտումների մասով կազմվում են վարչական արձանագրություններ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել