HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ օգոստոսի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական և խաղաղարարության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյին։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է մասնավորապես Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակը՝ ընդգծելով, որ միջազգային համակարգի պատասխանատու դերակատարները չպետք է թույլ տան դրա վերածումն իրական մարդասիրական աղետի։ Նախարարը հատկապես շեշտել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ որպես խաղաղության և անվտանգության պահպանման հարցում մանդատ ունեցող կառույցի առանձնահատուկ դերակատարումն ու կանխարգելման գործառույթը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի՝ 120.000 հազար բնակչության խոցելի խմբերի համար ստեղծված ծանր պայմաններին՝ նախարար Միրզոյանը շեշտել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների իրականացման և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման հրատապությունը։

Տարածաշրջանում երկարատև կայունության հաստատման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից՝ այդ ուղղությամբ գործադրվող միջազգային ջանքերը և խաղաղության հասնելու հնարավորությունը չեզոքացնելուն ուղղված գործողություններից և սադրանքներից զերծ մնալու անհրաժեշտությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter