HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետի տեղակալը հանդիպել է Աբովյան-Կորյուն խաչմերուկի գետնանցման տնտեսվարողներին

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկի գետնանցման տնտեսվարողների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է տնտեսվարողների բարձրացրած հարցը:

Վերջիններիս ներկայացվել է, որ Երևանի քաղաքապետարանը ներկայումս մշակվում է մայրաքաղաքի գետնանցումների կառավարման հայեցակարգը: Մինչ այդ տնտեսվարողներին առաջարկվել է մեկ տարի ժամկետով վարձակալության պայմանագիր կնքել:

Գետնանցումների կառավարման հայեցակարգի պատրաստ լինելուն պես կքննարկվի նաև երկարաժամկետ պայմանագրեր կնքելու հարցը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter