Վիճակահանությամբ որոշվել են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 ուժերի քվեաթերթիկների համարները
Երևանի ավագանու ընտրություններին գրանցված կուսակցությունների ու դաշինքի ներկայացուցիչներն այսօր՝ օգոստոսի 19-ին, մասնակցել են քվեաթերթիկների հերթական համարների վիճակահանությանը։ Այս մասին նշված է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում։
Հրապարակման համաձայն՝ քվեաթերթիկում հերթականությունն այսպիսին է լինելու․
- «Հանրային ձայն» կուսակցություն
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
- «Արդար Հայաստան» կուսակցություն
- «Հաղթանակ» կուսակցություն
- «Ուժը հայրենյաց» կուսակցություն
- «Հայաստանի եվրոպական կուսակցություն»
- «Ազգային առաջընթաց» կուսակցություն
- «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն
- «Հանրապետություն» կուսակցություն
- «Միացյալ Հայաստան» կուսակցություն
- «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
- «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն
- «Ապրելու երկիր» կուսակցություն
- «Մայր Հայաստան» դաշինք
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 18-ին գումարված հերթական նիստում գրանցել էր 2023 թվականի սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված 13 կուսակցությունների և 1 դաշինքի ընտրական ցուցակները։
Լուսանկարը՝ ԿԸՀ ֆեյսբուքյան էջից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել