Առաջիկա 5 օրերին բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի
Օգոստոսի 19-24-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Ներկայացնում ենք առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը։
Երևան քաղաքում՝
Oգոստոսի 19-ի, 20-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 19-24-ին՝ երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 19-ի, 21-24-ին, կեսօրից հետո, 20-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Քամին՝ արևմտյան 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 19-20-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, 22-24-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել