
«Ադրբեջանցիները կրկին թիրախավորել են «Սյունիք» օդանավակայանը»․ Գոռ Ծառուկյան
Ադրբեջանցիները թիրախավորել են «Սյունիք» քաղաքացիական օդանավակայանը։ Այս մասին X-ի իր էջում հայտարարել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» տնօրեն Գոռ Ծառուկյանը։
«Անվտանգության աշխատակիցները հյուրերին շտապ տարհանել են տարածքից։ Չնայած հարձակմանը՝ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, որում եղել են նշանավոր դեմքեր, ինչպիսիք են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխնախարարներ, քաղաքացիներ։ Ահաբեկչական նման գործողությունները վտանգում են անմեղ կյանքերն ու կայունությունը»,- գրել է Գոռ Ծառուկյանը։
#Azerbaijan'i terrorists once again targeted the 'Syunik' civil airport in Kapan, #Armenia. Security personnel swiftly evacuated guests from the premises. While a plane successfully landed despite the attack, notable figures like Arayik Harutyunyan, Head of the PM's Office, Armen… pic.twitter.com/5F2F2NT0ZO
— Gor Tsarukyan (@GorTs91) August 19, 2023
Մեկնաբանել