
Գյումրու թատերական հրապարակում տեղի կունենա Kool Jazz Fusion խմբի համերգը
Հուլիսի 1-ին Գյումրու թատերական հրապարակում տեղի կունենա Kool Jazz Fusion ամերիկյան զինվորական երաժշտական խմբի համերգը: Խումբը սաքսոֆոնի, հարվածային գործիքների, կիթառների ու դաշնամուրի միջոցով ներկայացնում է ջազի և բլյուզի հավաքածու:
Kool Jazz Fusion խումբը համերգներով շրջագայել է ամբողջ Եվրոպայով, վերջերս ելույթ է ունեցել Գերմանիայում, Լեհաստանում, Մոլդովայում և Ռումինիայում: Խմբի երաժշտացանկը ներառում է ավելի քան 600 գործ դասական ջազի ոճից մինչև ժամանակակից բլյուզ-ջազ ֆյուժն:
Համերգը կազմակերպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը՝ նշանավորելու ԱՄՆ-ի և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել