HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Գառնու տաճարի մոտակայքում. կա զոհ

Օգոստոսի 20-ին, ժամը 15։44-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնու տաճարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր են մեկնել Գառնու կամավորական հրշեջ-փրկարարական հենակետից մեկ մարտական հաշվարկ և ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Գառնու տաճարի մոտակայքում «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ. 1978 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 700 մ):

Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին հայտնաբերել են մոտ 100 մ հեռավորության վրա և մոտեցրել դի տեղափոխող մեքենային:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter