HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինի շինարարությունը կասեցվել է

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում այսօր Երևանի Սայաթ-Նովա 15 շենքի բնակիչներից ահազանգ էր ստացվել, որ շենքի նկուղում իրականացվում են շինարարական աշխատանքներ, որոնք սպառնում են շենքի սեյսմակայունությանը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՃԿԿ օպերատիվ խումբը, փրկարար ծառայության և ՍՊԱԾ գործակալության մասնագետներ: Տեղում պարզելով շինարարական աշխատանքների թույլտվության բացակայությունը՝ ԱԻՆ աշխատակիցներն արգելել են հետագա աշխատանքների իրականացումը:

Դեպքի վայրում ուսումնասիրություն կատարած ԱԻՆ աշխատանքային խմբի մասնագետների կարծիքով՝ ներկայում շենքին վտանգ չի սպառնում:

Ինչպես դեպքի վայրից հաղորդեց ՓԾ տարերային աղետների բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Արթուր Մուրադյանը, նկուղում շինարարական աշխատանքները դադարեցվել են, մինչև փրկարար ծառայությունը և ՍՊԱԾ-ը կտան մասնագիտական եզրակացություն՝ սեյսմիկ անվտանգության տեսանկյունից տվյալ վայրում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար:

«Միաժամանակ միջոցներ են ձեռնարկվում ճշտելու, թե ո՞վ և ի՞նչ չափով է թույլատրել տվյալ վայրում կատարել շինարարական աշխատանքներ»,- հայտնում է ԱԻՆ կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter