HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսկվայի մարզում 2 անօդաչու է խոցվել. մեկն ընկել է Մարգարիտա Սիմոնյանի տան մոտ

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Մոսկվայի մարզում երկու անօդաչուի խոցման մասին։ Դրանք ընկել են Մոսկվայից արևմուտք՝ տեղի ժամանակով մոտ 06:50-ին և 08:16-ին (Երևանի ժամանակով՝ 07:50-ին և 09:16-ին)։ Տեղեկությունը հաստատել է նաև Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Թռիչքների սահմանափակումներ են մտցվել «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում։ 

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ առաջին անօդաչուն հայտնաբերվել է Մոսկվայի մարզի տարածքում և չեզոքացվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։

«Կորցնելով կառավարումը՝ անօդաչուն կործանվել է Պոկրովսկոյե բնակավայրի շրջանում, տուժածներ չկան»,- ասված է հայտարարության մեջ։

Երկու ժամ անց ՀՕՊ միջոցը ոչնչացրել է ևս մեկ անօդաչու, որն էլ ընկել է Իստրինսկի շրջանի տարածքում։ Դրա հետևանքով երկու մարդ տուժել է։

RT հեռուստաընկերության ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ անօդաչուներից մեկն ընկել է իր տան մոտ՝ հրապարակելով նաև լուսանկար։

Լուսանկարը՝ Shot-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter