HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հանրապետական կուսակցության հովանավորները Դոնալդ Թրամփին փոխարինող են փնտրում

ԱՄՆ Հանրապետական կուսակցության մի քանի խոշոր հովանավորներ նախագահական ընտրություններից առաջ Դոնալդ Թրամփին փոխարինողի փնտրտուքների մեջ են։ Այդ մասին գրում է Axios-ը՝ հղում անելով կուսակցության իր աղբյուրներին։

«Մարդիկ հուսահատության մեջ են։ Նրանք մտահոգված են, թե ինչ կարող է լինել, եթե Թրամփը հաղթի փրայմերիզը, նրանց կենսունակ այլընտրանք է պետք»,- ասել է Հանրապետական կուսակցության աղբյուրներից մեկը։

Նախագահական ընտրություններին մասնակցելու գաղտնի առաջարկներ են ստացել Վիրջինիայի նահանգապետ Գլեն Յանգքինը և Ջորջիայի նահանգապետ Բրայան Քեմփը։ Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ նահանգապետերը չեն բացառում իրենց առաջադրումը։ 

Յանգքինի աջակիցների թվում են միլիարդատերեր Ռոնալդ Լաուդերը (կարողությունը՝  4,3 միլիարդ դոլար), Թոմաս Փեթերֆին (կարողությունը՝ 28,3 միլիարդ դոլար) և, ինչպես պարզել է The New York Times-ը, Ռուփերթ Մերդոքը (կարողությունը՝ 17,2 միլիարդ դոլար)։ Քեմփին աջակցում է Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։ Յանգքինի և Քեմփի թեկնածությունների դիտարկումը մեծ հարված է Ռոն Դեսանթիսի դիրքերին, որը կուսակցության ներսում համարվում է Դոնալդ Թրամփի հիմնական մրցակիցը։ 

Չնայած հանրապետական հովանավորները և էլիտան նախապատվությունը տալիս են Յանգքինին, պարբերականի աղբյուրներից մեկը նշում է, որ ընտրազանգվածը այլ նախապատվություն ունի. «Նրանք հավանում են Թրամփին»։

Հանրապետական կուսակցությունը փրայմերիզը նշանակել է 2024 թվականի փետրվարի 24-ին։ Այն կկայանա Հարավային Կարոլինայում։ Հենց այդ օրը կընտրվի կուսակցության միասնական թեկնածուն 2024 թվականի նախագահական ընտրություններում։ Օգոստոսի 23-ին կկայանա հանրապետականների առաջին նախնական բանավեճը։ Թրամփն արդեն իսկ հրաժարվել է մասնակցել դրան։ CNN-ի տվյալներով՝ նախկին նախագահը մտադիր է հարցազրույց տալ Fox News-ի նախկին հաղորդավար Թաքեր Քարլսոնին։

Fox News-ի վերջին հարցման արդյունքների համաձայն՝ հանրապետականների մեծամասնությունը (մոտ 54 %) հավանություն է տալիս Թրամփի առաջադրմանը, ինչը 11 տոկոսային կետով ավելի է նախորդ տարեվերջի արդյունքներից։ Կուսակցության ներսում որևէ այլ թեկնածու չի կարողանում հասնել աջակցության այդ ցուցանիշի նույնիսկ կեսին։

Լուսանկարը՝ Ty Wright / The New York Times / Redux

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter